Խմբի Պատմությունը
Խմբի գաղափարը ստեղծվել է 2011թ., Գևորգ Բադալյանի կողմից: Խմբի ամբողջական անվանումն է «VooDoo Armenian Rock Band»: Որոշ ժամանակ անց այն ցրվել է, իսկ 2014թ. վերակազմավորվել և հավաքվել է նոր և ավելի փորձառու կազմ: Հին կազմից խմբում մնացել են Գևորգ Բադալյանը և Կարեն Աստաբատյանը: Խմբի ծննդյան օրն է փետրվարի 1-ը և 2014թ. այդ օրը Երևանի Ուլիխանյան ակումբում կայացավ խմբի առաջին համերգը: Խմբի ոճն է պրոգրեսիվ, նու-ինդուստրիալ մետալ, թեմատիկան` մեծամասամբ բողոք է` քաղաքականությունից, կրոնից և եկեղեցուց, իլլումինատներից, ահաբեկչությունից և այլն: Հանդես է եկել համերգներով և մասնակցել է մի քանի ռոք-փառատոների: Մասնակցել է «GBOB» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 2-րդ տեղը: 2015թ. պատրաստել է առաջին ձայնասկավառակը` «Deja Vu»: Խմբի ավելի հայտնի երգերն են` «Deja Vu», «Against The System», «Canceled Exorcism», «Logic», «Im The God» և այլն: Ունի 18 երգ, որոնց մի մասն է դեռ ներկայացրել հանդիսատեսին